ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ
Հոդված 6
Հոդված 6
1. Ազգային օրենքների կամ կանոնակարգերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում միգրանտ աշխատողների անօրինական զբաղվածության արդյունավետ հայտնաբերման և վարչական, քաղաքացիական և քրեական պատժամիջոցների, ներառյալ բանտարկությունը, կիրառման համար՝ միգրանտ աշխատողների զբաղվածության անօրինական օգտագործման, զբաղվածություն ստանալու նպատակով աշխատողների միգրացիայի կազմակերպման առնչությամբ, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված խախտումների թվում, և այսպիսի շարժումներին գիտակցաբար աջակցելու առնչությամբ՝ լինի դա շահույթ ստանալու կամ այլ նպատակով:
2. Եթե գործատուն հետապնդվում է սույն հոդվածի համապատասխան դրույթների համաձայն, ապա նա իրավունք ունի ապացույցներ ներկայացնել իր բարի մտադրությունների մասին: