ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ
Հոդված 2
Հոդված 2
1. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարբերաբար ճշտում է, թե կա՞ն արդյոք իր տարածքում անօրինական միգրանտ աշխատողներ, արդյոք իր տարածքում սկսվո՞ւմ, իր տարածքով անցնո՞ւմ կամ իր տարածքում գտնվո՞ւմ է միգրանտ աշխատողների որևէ շարժում, որի պայմաններում միգրանտները տեղափոխման ժամանակ, ժամանելիս կամ գտնվելու ժամանակաընթացքում ենթարկվում են այնպիսի պայմանների, որոնք հակասում են համապատասխան միջազգային փաստաթղթերին կամ բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերին կամ ազգային օրենսդրությանը:
2. Գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպություններին տրվում է ամբողջական խորհրդատվություն, և նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու այս խնդրին վերաբերող իրենց ցանկացած տեղեկությունը: