Անցնել բովանդակությանը
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Կոնվենցիայի սույն մասի նպատակներից ելնելով՝ «միգրանտ աշխատող» տերմինը նշանակում է՝ անձ, որը ոչ իր հաշվին գաղթում կամ գաղթել է մի երկրից մեկ այլ երկիր` զբաղվածություն ստանալու նպատակով, և վերաբերում է ցանկացած անձի, ով օրինականորեն համարվում է միգրանտ աշխատող:

2. Կոնվենցիայի սույն բաժինը չի տարածվում.

ա) սահմանային աշխատողների վրա,

բ) կարճ ժամկետով երկիր ժամանած դերասանների և ազատ մասնագիտությունների ներկայացուցիչների վրա,

գ) ծովայինների վրա,

դ) վերապատրաստվելու կամ ուսուցում ստանալու հատուկ նպատակով ժամանած անձանց վրա,

ե) իրենց գործունեությունը տվյալ երկրի տարածքում իրականացնող այն հիմնարկությունների կամ ձեռնարկությունների աշխատողների վրա, որոնց, իրենց գործատուի խնդրանքով, թույլատրվել է ժամանակավորապես գտնվել երկրի տարածքում սահմանափակ և սահմանված ժամկետում` հատուկ գործողություններ և հանձնարարություններ կատարելու համար, և որոնցից պահանջվում է թողնել երկիրն իրենց գործողությունները կամ հանձնարարություններն ավարտելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։