Անցնել բովանդակությանը
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ ազգային պայմաններին և պրակտիկային համապատասխան մեթոդներով.

ա) ձգտում է գործատուների և աշխատողների կազմակերպությունների և այլ համապատասխան մարմինների միջև համագործակցության, որի նպատակն է նպաստել սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներկայացված քաղաքականությունն ընդունելու և դրան հետևելու գործին,

բ) կիրառում է այնպիսի օրենսդրություն և աջակցում է այնպիսի ուսումնական ծրագրերին, որոնք կարող են նախանշված լինել այդ քաղաքականության ընդունման և դրան հետևելուն ապահովելու համար,

գ) միջոցներ է ձեռնարկում, խրախուսում է ուսումնական ծրագրեր և մշակում է այլ գործիքներ, որոնք ուղղված են միգրանտ աշխատողներին քաղաքականությանը հնարավորինս ամբողջականորեն ծանոթացնելուն, ինչպես նաև աշխատող միգրանտներին իրենց իրավունքներին և պարտականություններին և այն մեխանիզմներին ծանոթացնելուն, որոնք արդյունավետ օգնություն են ցուցաբերում միգրանտ աշխատողներին իրենց իրավունքների կիրառման և պաշտպանության հարցերում,

դ) չեղյալ է հայտարարում ցանկացած օրենսդրական դրույթ և արդիականացնում է ցանկացած վարչական հրահանգ կամ պրակտիկա, որոնք անհամատեղելի են այսպիսի քաղաքականության հետ,

ե) գործատուների և աշխատողների ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով մշակում և կիրառում է ազգային պայմաններին և պրակտիկային համապատասխան սոցիալական քաղաքականություն, որը թույլ է տալիս միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքներին հավասարապես օգտվել երկրի քաղաքացիներին տրված արտոնություններից՝ հաշվի առնելով, առանց բացասական անդրադառնալով հնարավորությունների և վերաբերմունքի հավասարության սկզբունքի վրա, այն հատուկ կարիքները, որոնք կարող են նրանք ունենալ, եթե դրանք հարմարվում են զբաղվածություն տրամադրող երկրի հասարակությանը,

զ) ձեռնարկում է բոլոր միջոցները՝ աջակցելու և խրախուսելու համար միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների այն ջանքերը, որոնք ուղղված են նրանց ազգային և էթնիկական ինքնությանը և նրանց հարազատ երկրի հետ մշակութային կապերի պահպանմանը, ներառելով նրանց երեխաներին իրենց մայրենի լեզվի որոշակի իմացությունն ապահովելու հնարավորությունը,

է) երաշխավորում է աշխատանքային պայմանների առումով վերաբերմունքի հավասարությունը բոլոր այն միգրանտ աշխատողներին, որոնք կատարում են միևնույն աշխատանքը` որքան էլ առանձնահատուկ չլինեն աշխատանքի պայմանները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։