Հոդված 19
Հոդված 19
1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած Անդամ կարող է այն չեղյալ համարել ուժի մեջ մտնելու պահից տասնամյա ժամկետը լրանալուց հետո` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթ ներկայացնելու միջոցով: Նման չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածին հաջորդող մեկ տարվա ընթացքում չի իրականացնում սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքը, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և հետագայում ևս կկարողանա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան սույն հոդվածով սահմանված կարգով` յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո: