ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ
Հոդված 3
Հոդված 3
Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ անհրաժեշտ և համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր իրավասության շրջանակներում և այլ Անդամների հետ համագործակցությամբ.
ա) միգրանտ աշխատողների գաղտնի շարժումը և միգրանտների անօրինական զբաղվածությունը ճնշելու համար, և
բ) իր տարածքից սկսվող, իր տարածքով անցնող կամ իր տարածքում գտնվող միգրանտ աշխատողների անօրինական կամ գաղտնի շարժումների կազմակերպիչների դեմ և այն անձանց դեմ, ովքեր աշխատանք են տրամադրում անօրինականորեն ներգաղթած աշխատողներին,
սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված խախտումները կանխելու և վերացնելու նպատակով: