ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ
Հոդված 8
Հոդված 8
1. Եթե անձն աշխատելու նպատակով օրինական հիմքերով է բնակություն հաստատել տարածքում, միգրանտ աշխատողը չի համարվում անօրինական կամ նորմերին չհամապատասխանող միայն իր զբաղվածությունը կորցնելու փաստի պատճառով, ինչը, ինքնըստինքյան, չի ազդում նրա բնակվելու կամ, որոշ դեպքերում, աշխատելու թույլտվության իրավունքի վրա:
2. Հետևաբար, նա օգտվում է քաղաքացիների հետ նույն վերաբերմունքից, որը, մասնավորապես, առնչվում է զբաղվածության անվտանգության երաշխիքների, այլընտրանքային զբաղվածության տրամադրման, գործազուրկների համար հասարակական աշխատանքների և վերապատրաստման հետ: