Հոդված 9
Հոդված 9
1. Չհակասելով միգրանտ աշխատողների տեղաշարժը հսկող միջոցներին, որոնք երաշխավորում են միգրանտ աշխատողների մուտքը երկրի տարածք և զբաղվածության իրավունքը` համաձայն համապատասխան օրենքների և որոշումների, միգրանտ աշխատողը, այն դեպքերում, երբ այս օրենքներն ու կանոնները չեն հարգվել, և նրա դիրքը չի կարող կարգավորվել, իր ընտանիքի հետ արժանանում է հավասար վերաբերմունքի այն իրավունքների առնչությամբ, որոնք բխում են իր նախորդ զբաղվածությունից և վերաբերում են փոխհատուցմանը, սոցիալական ապահովությանը և այլ նպաստներին:
2. Եթե նախորդ կետում նշված իրավունքների վերաբերյալ վեճ է առաջանում, ապա աշխատողը պետք է հնարավորություն ունենա անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով իրավասու մարմնին ներկայացնել իր գործը:
3. Երկրից վտարվելու դեպքում աշխատողը և նրա ընտանիքը չեն հոգում ծախսերը:
4. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի խանգարում Կազմակերպության Անդամներին իրենց երկրում անօրինականորեն բնակվող կամ աշխատող անձանց շնորհել մնալու և օրինական հիմքերով զբաղվածություն ստանալու իրավունք: