Անցնել բովանդակությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայում «ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների։

2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն տարբերակումների, բացառությունների կամ նախապատվությունների նկատմամբ, որոնք սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները սահմանում են քաղաքացիների և քաղաքացի չհանդիսացող անձանց միջև։

3. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մասնակից պետությունների ազգային պատկանելությանը, քաղաքացիությանը կամ հպատակագրմանը վերաբերող օրենսդրության դրույթների վրա որևէ կերպ ազդեցություն ունեցող, պայմանով, որ նման դրույթները խտրական չեն որևէ որոշակի ազգության նկատմամբ։

4. Հատուկ միջոցառումները, որոնք կիրառվում են, բացառապես, ռասայական կամ էթնիկական այնպիսի որոշակի խմբերի կամ անհատների համապատասխան առաջընթացն ապահովելու նպատակով, որոնք կարիք ունեն նման խմբերի կամ անհատների կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հավասար օգտագործումն ու իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ պաշտպանության, չեն դիտվում որպես ռասայական խտրականություն, պայմանով, այնուամենայնիվ, որ այդ միջոցառումները չեն հանգեցնում ռասայական տարբեր խմբերի համար առանձին իրավունքների պահպանմանը և չեն շարունակվի այն նպատակներին հասնելուց հետո, հանուն որոնց դրանք կիրառվել էին։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։