Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Մասնակից պետությունները դատապարտում են ցանկացած քարոզչություն և բոլոր այն կազմակերպություններին, որոնք հիմնված են մի ռասայի կամ մաշկի որոշակի գույն կամ էթնիկական ծագում ունեցող անձանց խմբի գերազանցության գաղափարների կամ տեսությունների վրա կամ որոնք փորձում են արդարացնել կամ խրախուսել ռասայական ատելությունն ու խտրականությունը, ինչ ձևով էլ որ դրանք դրսևորվելիս լինեն, նրանք պարտավորվում են ձեռնարկել անհապաղ ու դրական միջոցներ՝ ուղղված նման խտրականության ցանկացած հրահրում կամ իրականացում վերացնելուն և, այդ նպատակով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքների ու սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում շարադրված իրավունքներին համապատասխան, այլ միջոցների թվում՝

(ա) օրենքով պատժելի հանցանք են համարում ռասայական գերազանցության կամ ռասայական ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաև ցանկացած ռասայի կամ մաշկի այլ գույն կամ էթնիկական այլ ծագում ունեցող անձանց խմբի դեմ ուղղված բռնության գործողությունները կամ դրանց հրահրումը, ինչպես նաև ռասիստական գործունեությանն օգնություն տրամադրելը, ներառյալ՝ նման գործունեության ֆինանսավորումը,

(բ) հակաօրինական են հայտարարում և արգելում են այն կազմակերպությունները, ինչպես նաև կազմակերպված ու ցանկացած այլ քարոզչական գործունեություն, որոնք խրախուսում ու հրահրում են ռասայական խտրականություն, և մասնակցությունը նման կազմակերպություններին կամ գործունեությանը համարում են օրենքով պատժելի հանցագործություն,

(գ) պետական իշխանության ազգային կամ տեղական մարմիններին կամ պետական հաստատություններին չեն թույլատրում խրախուսել կամ հրահրել ռասայական խտրականություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։