Հոդված 6
Հոդված 6
Մասնակից պետություններն իրավասու ներպետական դատարանների և պետական այլ հաստատությունների միջոցով իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար երաշխավորում են արդյունավետ պաշտպանություն և խախտված իրավունքների վերականգնում ընդդեմ ռասայական խտրականության ցանկացած գործողության, որը սույն Կոնվենցիային հակառակ խախտում է տվյալ անձի իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես նաև՝ այդ ատյաններում նման խտրականության հետևանքով պատճառված ցանկացած վնասի արդար և համարժեք հատուցում կամ բավարարում ստանալու իրավունքը։