Հոդված 20
Հոդված 20
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն ստանում և հանձնում է այն բոլոր պետություններին, որոնք են կամ կարող են դառնալ սույն Կոնվենցիայի մասնակիցներ, վավերացման կամ միանալու պահին արված վերապահումները։ Վերապահման դեմ առարկող ցանկացած պետություն վերը նշված ծանուցման օրվանից սկսած իննսուն օրվա ընթացքում Գլխավոր քարտուղարին տեղեկացնում է այն մասին, որ ինքը չի ընդունում տվյալ վերապահումը։
2. Սույն Կոնվենցիայի նպատակների և խնդիրների հետ անհամատեղելի վերապահումներն անթույլատրելի են, անթույլատրելի են նաև այն վերապահումները, որոնք կարող են խոչընդոտել սույն Կոնվենցիայի հիման վրա ստեղծված որևէ մարմնի գործունեությանը։ Վերապահումն անհամատեղելի կամ գործունեությանը խոչընդոտող է համարվում, եթե Կոնվենցիայի մասնակից պետությունների առնվազն երկու երրորդն առարկում է դրա դեմ։
3. Վերապահումները կարող են չեղյալ հայտարարվել ցանկացած ժամանակ, Գլխավոր քարտուղարին հղված համապատասխան ծանուցման միջոցով։ Այդպիսի ծանուցումն ուժի մեջ է մտնում այն ստանալու օրը։