Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Եթե որևէ մասնակից պետություն գտնում է, որ մյուս մասնակից պետությունը չի կատարում սույն Կոնվենցիայի դրույթները, ապա այն կարող է այդ մասին տեղյակ պահել Կոմիտեին։ Կոմիտեն այնուհետև այդ մասին հաղորդումը հանձնում է շահագրգիռ մասնակից պետությանը։ Ծանուցում ստացած պետությունը երեք ամսվա ընթացքում Կոմիտեին է ներկայացնում տվյալ հարցը լուսաբանող գրավոր բացատրություններ կամ հայտարարություն և իր կողմից ձեռնարկվելիք միջոցները։

2. Եթե հարցը երկու կողմերին բավարարող կարգավորում չի ստանում ո՛չ երկկողմ բանակցությունների, ո՛չ նրանց համար մատչելի այլ ճանապարհով, ապա ծանուցումն ստացած պետության կողմից սկզբնական ծանուցումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում այդ երկու պետություններից ցանկացածն իրավունք ունի վերստին այդ հարցը հանձնել Կոմիտեի քննությանը՝ Կոմիտեին, ինչպես նաև մյուս պետությանը համապատասխան ծանուցում ներկայացնելու միջոցով։

3. Կոմիտեն սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրեն հանձնված հարցը քննարկում է այն բանից հետո, երբ հավաստիանում է, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին համապատասխան, օգտագործվել և սպառվել են իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները։ Այս դրույթը չի կարող կիրառվել, եթե իրավական պաշտպանության տրամադրումն անհիմն կերպով ձգձգվում է։

4. Իր քննարկմանը հանձնված ցանկացած հարցի առթիվ Կոմիտեն կարող է շահագրգիռ մասնակից պետություններից պահանջել գործին առնչվող ցանկացած տեղեկատվություն։

5. Եթե Կոմիտեում քննարկվում է սույն հոդվածի դրույթներից բխող որևէ հարց, ապա շահագրգիռ մասնակից պետություններն իրավունք ունեն հարցի քննարկմանը մասնակցելու համար ուղարկել իրենց ներկայացուցիչներին՝ առանց տվյալ հարցի քննարկման ընթացքում քվեարկելու իրավունք ունենալու։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։