Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. (ա) Այն բանից հետո, երբ Կոմիտեն ստանում և մանրամասնորեն ստուգում է իր կողմից անհրաժեշտ համարվող ողջ տեղեկատվությունը, նախագահը նշանակում է Հատուկ հաշտարար հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ կազմված 5 անդամից, որոնք կարող են լինել կամ չլինել Կոմիտեի անդամներ։ Կոմիտեի անդամները նշանակվում են վեճին մասնակից կողմերի միաձայն համաձայնությամբ, և Հանձնաժողովը սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման հիման վրա տվյալ հարցի սիրահոժար կարգավորման նպատակով շահագրգիռ պետություններին է տրամադրում իր բարի ծառայությունները։

(բ) Եթե Կոմիտեի ողջ կազմի կամ նրա մի մասի կապակցությամբ վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետությունների միջև երեք ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվում, ապա Հանձնաժողովի այն անդամները, որոնց նշանակման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել վեճի մասնակից պետությունների միջև, ընտրվում են Կոմիտեի կողմից՝ նրա անդամներից, փակ քվեարկությամբ, ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։

2. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անձնապես։ Նրանք չպետք է լինեն վեճի կողմ հանդիսացող մասնակից պետության կամ Կոնվենցիային չմասնակցող պետության քաղաքացիներ։

3. Հանձնաժողովն ընտրում է իր նախագահին և ընդունում է իր կանոնակարգը։

4. Հանձնաժողովի նիստերը սովորաբար անցկացվում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում և, Հանձնաժողովի որոշմամբ, ցանկացած այլ վայրում։

5. Քարտուղարությունը, որն ապահովում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սպասարկում է նաև Հանձնաժողովին, եթե պետությունների միջև ծագած վեճը հանգեցնում է Հանձնաժողովի ստեղծման։

6. Վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետությունները հավասարապես կրում են Հանձնաժողովի անդամների ծախսերը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվող նախահաշվին համապատասխան։

7. Գլխավոր քարտուղարն իրավունք ունի վճարել Հանձնաժողովի անդամների ծախսերը, եթե դա անհրաժեշտ է, մինչև վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետությունների կողմից այդ ծախսերի փոխհատուցումը սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան։

8. Կոմիտեի ստացած և ուսումնասիրած տեղեկատվությունը տրամադրվում է Հանձնաժողովին, և Հանձնաժողովը կարող է շահագրգիռ պետություններին առաջարկել ներկայացնելու գործին առնչվող ցանկացած տեղեկատվություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։