Հոդված 13
Հոդված 13
1. Երբ Հանձնաժողովն ամբողջությամբ քննության է առել հարցը, այն նախապատրաստում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում կողմերի միջև վեճի փաստին վերաբերող բոլոր հարցերին առնչվող իր եզրակացությունները բովանդակող զեկույց և այնպիսի հանձնարարականներ, որոնք ինքն անհրաժեշտ է համարում վեճի լուծման համար։
2. Կոմիտեի նախագահը Հանձնաժողովի զեկույցն ուղարկում է վեճին մասնակից յուրաքանչյուր պետության։ Երեք ամսվա ընթացքում այդ պետությունները Կոմիտեի նախագահին հայտնում են՝ համաձայն են արդյոք իրենք Հանձնաժողովի զեկույցում բովանդակված առաջարկություններին։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված ժամանակահատվածից հետո Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի զեկույցը և շահագրգիռ մասնակից պետությունների հայտարարություններն ուղարկում է Կոնվենցիային մասնակից մյուս պետություններին։