Հոդված 15
Հոդված 15
1. Մինչև Գլխավոր ասամբլեայի 1960թ. դեկտեմբերի 14-ի 1514 (15) բանաձևում բովանդակվող Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախության շնորհելու մասին հռչակագրի նպատակների իրագործումը, սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում գանգատներ ներկայացնելու՝ միջազգային այլ փաստաթղթերով կամ Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների կողմից այդ ժողովուրդներին տրամադրված իրավունքը։
2. (ա) Սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հիմնված Կոմիտեն գանգատների պատճեններն ստանում է Միավորված ազգերի կազմակերպության այն մարմիններից, որոնք զբաղվում են սույն Կոնվենցիայի սկզբունքներին ու նպատակներին անմիջականորեն առնչվող հարցերով, և նրանց է ներկայացնում այդ գանգատների վերաբերյալ իր կարծիքներն ու հանձնարարականները խնամարկյալ և ինքնակառավարում չունեցող տարածքների և բոլոր այն տարածքների բնակիչներից ստացված գանգատները քննության առնելիս, որոնց վերաբերյալ, սույն Կոնվենցիայով նախատեսված հարցերի առնչությամբ, կիրառվում է 1514 (15) բանաձևը և որոնք քննության են առնչվում այդ մարմինների կողմից։
(բ) Կոմիտեն Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններից ստանում է կառավարող տերությունների կողմից սույն կետի (ա) ենթակետում հիշատակված տարածքներում իրագործվող օրենսդրական, դատական, վարչական և սույն Կոնվենցիայի սկզբունքներին ու նպատակներին անմիջականորեն առնչվող այլ միջոցառումների վերաբերող զեկույցների օրինակները, ինչպես նաև այդ առթիվ արտահայտում է իր կարծիքն ու հանձնարարականներ առաջարկում այդ մարմիններին։
3. Կոմիտեն Գլխավոր ասամբլեային ներկայացվող իր զեկույցում ընդգրկում է գանգատների ու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից ստացված զեկույցների ամփոփումները, ինչպես նաև Կոմիտեի՝ նշված գանգատներին և զեկույցներին վերաբերող կարծիքն ու հանձնարարականները։
4. Կոմիտեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարից պահանջում է սույն Կոնվենցիայի 2-րդ կետի (ա) ենթակետում հիշատակված տարածքների վերաբերյալ Կոնվենցիայի նպատակներին առնչվող և նրա տրամադրության ներքո գտնվող ողջ տեղեկատվությունը։