Հոդված 9
Հոդված 9
Մասնակից պետությունները պարտավորվում են Կոմիտեի կողմից քննարկման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ներկայացնել զեկույց իրենց ընդունած օրենսդրական, դատական, վարչական կամ այլ միջոցների մասին, որոնց օգնությամբ կենսագործվում են սույն Կոնվենցիայի դրույթները՝
(ա) տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, և
(բ) հետագայում յուրաքանչյուր երկու տարին մեկ և ամեն անգամ, երբ դա պահանջում է Կոմիտեն։ Կոմիտեն կարող է Կոնվենցիայի մասնակից պետություններից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։
2. Ամեն տարի Կոմիտեն Գլխավոր քարտուղարի միջոցով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային զեկույց է ներկայացնում իր գործունեության մասին և կարող է ներկայացնել առաջարկություններ ու ընդհանուր հանձնարարականներ՝ հիմնված մասնակից պետություններից ստացված զեկույցների ու տեղեկատվության ուսումնասիրման վրա։ Նման առաջարկություններն ու ընդհանուր հանձնարարականները հաղորդվում են Գլխավոր ասամբլեային Կոնվենցիայի մասնակից պետությունների դիտողությունների հետ մեկտեղ, եթե այդպիսիները կան։