Հոդված 14
Հոդված 14
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներքին ընթացակարգի կատարման մասին վերջին ծանուցումից 30 օր հետո:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կարող է դադարեցվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է նշված ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո։
Կատարված է Նիկոսիա քաղաքում 2006թ. նոյեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հունարեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008 թ. փետրվարի 27-ին: