Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի համաձայն համագործակցությունը զարգացնելու և քննարկելու նպատակով Պայմանավորվող կողմերը կստեղծեն համատեղ հանձնաժողով: Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն համատեղ հանձնաժողովում նշանակված իրենց անդամների մասին:
2. Համատեղ հանձնաժողովը Պայմանավորվող կողմերից մեկի նախաձեռնությամբ անհրաժեշտության դեպքում կանցկացնի հանդիպումներ: Հանձնաժողովն իր հանդիպումները կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում և Կիպրոսի Հանրապետությունում` հաջորդաբար: