Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Հաշվի առնելով իրենց ազգային օրենսդրությունը և դրան համապատասխան, ինչպես նաև համաձայն սույն Համաձայնագրի դրույթներին` Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի, բացահայտման, կանխման և հետապնդման գործում, ինչպիսիք են.

1) անձանց կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ հանցագործությունները,

2) ահաբեկչական գործունեության հետ կապված հանցագործությունները,

3) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի աճեցումը, արտադրությունը, մշակման եղանակով ստացումը, արտահանումը, ներմուծումը, տարանցմամբ փոխադրումը կամ ապօրինի շրջանառությունը,

4) հասարակական կարգի և հասարակական անվտանգության դեմ հանցագործությունները,

5) միջուկային և ռադիոակտիվ նյութերի գողությունը, դրանց փոխադրումը, ապօրինի առևտուրը, դրանց ոչ ճիշտ օգտագործումը կամ ոչ ճիշտ օգտագործմամբ վնաս հասցնելու վտանգը,

6) հանցագործությունները, որոնք ընդգրկում են առևանգումը, պատանդ վերցնելը կամ անօրինական կալանքի տակ պահելը,

7) մարդկանց անօրինական տեղափոխումը,

8) հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի արտադրությունը, տիրապետումը և տեղափոխումը,

9) տնտեսական խարդախությունը, փողի լվացումը և կոռուպցիան,

10) թղթադրամների, մետաղադրամների, վճարման այլ միջոցների և արժեթղթերի կեղծումը և դրանց շրջանառությունը,

11) մշակութային առարկաների, հատկապես հնաոճ իրերի և արվեստի գործերի գողությունն ու անօրինական առևտուրը և շրջանառությունը,

12) սահմանի անօրինական հատումը և տեղափոխությունը,

13) անձնագրերի, այլ ճամփորդական փաստաթղթերի, ինքնությունը հաստատող վկայականների և այլ փաստաթղթերի կեղծումը, դրանց օգտագործումն ու շրջանառությունը,

14) մեքենաների գողությունը, վարորդական իրավունքի վկայականների և մեքենայի այլ փաստաթղթերի կեղծումը,

15) որևէ առարկայի գողությունը, ապօրինի փոխադրումը և մաքսանենգությունը,

16) անձանց սեռական շահագործումը,

17) երեխաներ ընդգրկող պոռնոգրաֆիկ նյութերի արտադրությունը և շրջանառությունը,

18) ծովահենությունը և օդահենությունը,

19) մտավոր սեփականության դեմ կատարված հանցագործությունները,

20) համակարգչային հանցագործությունները:

2. Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն մասնավորապես այն դեպքերում, երբ հանցագործությունները կամ դրանց նախապատրաստվելը իրականացվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, և ստացված տվյալները կապված են մյուս Պայմանավորվող կողմի տարածքի հետ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։