Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների անօրինական աճեցման, արտադրության, մշակման ճանապարհով ստացման, արտահանման, ներմուծման, տարանցմամբ փոխադրման և ապօրինի շրջանառության կանխման համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.

1) միմյանց կփոխանցեն թմրամիջոցների անօրինական արտադրության և շրջանառության մեջ ներգրավված անձանց մասին տվյալներ, թաքստոցների մասին, տրանսպորտային միջոցների մասին և այդ անձանց աշխատանքային մեթոդների մասին, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ծագման վայրի և վերջնակետի մասին տվյալներ, ինչպես նաև` այդ հանցագործությունների վերաբերյալ որևէ այլ մանրամասնություն, որը անհրաժեշտ է այս հանցագործությունների կանխման համար,

2) միմյանց կհաղորդեն իրենց ունեցած տեղեկատվությունը ապօրինի շրջանառությունում սովորաբար օգտագործվող մեթոդների և այլ համապատասխան փաստերի մասին,

3) կփոխանակեն թմրամիջոցների շրջանառության և չարաշահման վերաբերյալ իրենց քրեական և քրեագիտական ուսումնասիրությունների արդյունքները,

4) միմյանց կփոխանցեն իրենց տրամադրության տակ եղած` բնական և սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի նմուշները,

5) կփոխանակեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների օրինական առևտրի հսկողության ոլորտում ունեցած փորձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։