Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները, Հայաստանի Հանրապետության կողմից`
1) ոստիկանությունը,
2) ազգային անվտանգության ծառայությունը,
3) գլխավոր դատախազությունը,
4) Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն,
և Կիպրոսի Հանրապետության կողմից`
1) արդարադատության և հասարակական կարգի նախարարությունը,
2) ոստիկանության շտաբը,
3) ներքին գործերի նախարարությունը,
4) մաքսատուրքերի և ակցիզային հարկերի դեպարտամենտը,
պետք է իրենց լիազորությունների և իրավասության շրջանակներում ուղղակիորեն համագործակցեն միմյանց հետ և կարող են Համաձայնագրով սահմանել իրենց համագործակցության որոշակի ոլորտները և հաղորդակցման ձևերը:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի շահագրգիռ Կողմի իրավասու մարմինների կողմից ներկայացված` համագործակցելու վերաբերյալ դիմումների հիման վրա։ Համագործակցության դիմումը պետք է ներկայացվի գրավոր։ Անհետաձգելի դեպքերում դիմումը կարող է կատարվել բանավոր, բայց այն երեք օրվա ընթացքում պետք է հաստատել գրավոր՝ օգտագործելով, iոter alia, կապի տեխնիկական միջոցները։
3. Իրենց իրավասության շրջանակներում համապատասխան մարմինները կարող են փոխանակել կապի սպաներ և համաձայնվել անմիջական համագործակցության որոշակի ուղիների և մեթոդների վերաբերյալ:
4. Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները այցի նախատեսված ժամկետից ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ պետք է միմյանց ներկայացնեն այն անձանց անունները, որոնք կմասնակցեն փորձագետների փոխանակմանը:
5. Այլ համաձայնության բացակայության դեպքում համագործակցող մարմինների հաղորդակցման և տեղեկատվության փոխանակման համար կօգտագործվի անգլերենը:
6. Որևէ մարմնի իրավասության կամ անվան ցանկացած փոփոխության դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է դրա մասին միմյանց տեղեկացնեն դիվանագիտական ուղիներով: