Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Հանցագործության բացահայտման և կանխման գործում համագործակցության դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.

1) միմյանց կտեղեկացնեն հանցագործության մեջ ընդգրկված անձանց տվյալների, հանցագործների միջև կապերի, հանցավոր խմբերի կառուցվածքի, առանձին հանցագործի և խմբի դերի, գործերի տվյալների (հատկապես հանցագործության ժամանակի, վայրի և մեթոդի), հարձակման ենթարկված շինությունների, խախտված օրենքի, ձեռնարկվող միջոցների մասին, ինչպես նաև որևէ այլ մանրամասնի մասին, որը անհրաժեշտ է նման հանցագործությունների կանխման և խափանման համար,

2) դիմումի դեպքում կձեռնարկեն հայցվող Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ թույլատրված օպերատիվ և այլ միջոցներ,

3) կփոխանակեն տվյալներ և փորձ հանցագործության կատարման մեթոդների և նոր տեսակների վերաբերյալ,

4) կփոխանակեն իրենց քրեական և քրեագիտական ուսումնասիրությունների արդյունքները,

5) միմյանց կտեղեկացնեն քննություն կատարելու տեխնիկայի և աշխատանքային մեթոդների ու սարքավորումների կիրառման վերաբերյալ իրենց փորձի մասին՝ դրանք կատարելագործելու նպատակով,

6) դիմումի դեպքում միմյանց կտրամադրեն տեղեկատվություն հանցավոր գործողություններից բխող կամ հանցագործությունների կատարման համար օգտագործվող առարկաների և դրանց նմուշների վերաբերյալ,

7) կփոխանակեն քրեական ոլորտի մասնագետներ` համատեղ կամ փոխադարձ ուսուցման և վերապատրաստման համար բարձր մակարդակով փորձաքննություն անցկացնելու և քրեական տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումների, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում օգտագործվող սարքավորումների և մեթոդների փոխադարձ ուսումնասիրման համար,

8) անհրաժեշտության դեպքում կհանդիպեն` համակարգված միջոցները նախապատրաստելու և խթանելու համար խորհրդակցելու նպատակով,

9) կհամագործակցեն վերահսկվող մատակարարումները հեշտացնելու նպատակով` ներգրավված անձանց ձերբակալումը հնարավոր դարձնելու համար` պայմանով, որ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի հայցվող գործողության իրականացումից առնվազն 48 ժամ առաջ:

2. Բացի դրանից` համագործակցությունը Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև կընդգրկի.

1) տեղեկատվության փոխանակումը սույն Համաձայնագրում նշված հանցավոր գործողություններին վերաբերող օրենսդրական դրույթների մասին,

2) տեղեկատվության փոխանակումը հանցավոր գործողություններից ստացված եկամուտների վերաբերյալ,

3) տեղեկատվության փոխանակումը ուսումնասիրությունների և այլ գործողությունների վերաբերյալ` կապված անհայտ կորած կամ հետախուզվող անձանց հետ,

4) օտարերկրացիների և միգրացիայի վերաբերյալ փորձի և օրենսդրական դրույթների փոխանակումը, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերի, վիզաների և կնիքների նմուշների փոխանակումը,

5) տեղեկատվության փոխանակումը անօրինական միգրացիայի, միգրանտների անօրինական փոխադրումներ կազմակերպողների և օժանդակողների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։