Հոդված 4
Հոդված 4
Ահաբեկչական գործողությունների հետ կապված հանցագործությունների կանխման և հանցագործությունների դեմ պայքարի համար Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.
1) կփոխանակեն տեղեկատվություն և տվյալներ ահաբեկչական գործունեության հետ կապված` պլանավորված կամ կատարված հանցագործությունների վերաբերյալ, այն անձանց մասին տեղեկատվություն և տվյալներ, ովքեր մասնակցում են այդ հանցագործություններին, դրանց կատարման մեթոդների և օգտագործվող տեխնիկական սարքավորումների վերաբերյալ.
2) կփոխանակեն տեղեկատվություն և տվյալներ ահաբեկչական խմբերի և դրանց անդամների վերաբերյալ, ովքեր պլանավորում, կատարում կամ կատարել են հանցագործություններ` կապված ահաբեկչական գործունեության, մյուս Պայմանավորվող կողմին վնաս հասցնելու հետ, ինչպես նաև կփոխանակեն տեղեկատվություն և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ահաբեկչության դեմ պայքարի և հասարակությանը լուրջ վտանգ սպառնացող հանցագործությունների կանխման համար: