Հոդված 6
Հոդված 6
1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կապահովեն իրենց տրամադրված տեղեկատվության պահպանությունը իրենց ազգային օրենսդրության համապատասխան:
2. Մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից փոխանցված տեղեկատվության հրապարակման կամ հրապարակված լինելու վտանգի դեպքում տեղեկատվություն ստացող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները անմիջապես կտեղեկացնեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին դրա մասին և համապատասխան հանգամանքների մասին: Ծանուցումը կներառի կատարվածի հանգամանքների և տեղեկատվության հրապարակումը հետագայում կանխելու համար ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվություն: