Հոդված 8
Հոդված 8
Համագործակցության ընթացքում փոխանցված անձնական տվյալների պաշտպանության համար կգործեն հետևյալ պայմանները.
1) մի Պայմանավորվող կողմի ստացող իրավասու մարմինները կարող են օգտագործել տվյալները միմիայն մյուս Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմինների կողմից նշված նպատակի համար և պայմանների համաձայն,
2) մի Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմնի դիմումի դեպքում մյուս Պայմանավորվող կողմի ստացող իրավասու մարմինը կտրամադրի տեղեկատվություն փոխանցված տվյալների օգտագործման և վերջնական արդյունքների վերաբերյալ,
3) անձնական տվյալները կարող են տրամադրվել 2-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմիններին: Տվյալները կարող են տրամադրվել մյուս իրավասու մարմիններին միայն տրամադրող մարմնի նախնական թույլտվությամբ,
4) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները պետք է արդյունավետորեն պաշտպանեն տրամադրված անձնական տվյալները չթույլատրված ձեռքբերումից, փոփոխումից և հրապարակումից,
5) Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմինը պատասխանատու է տվյալների ճշգրիտ լինելու համար: Եթե պարզվի, որ տվյալները կեղծ են, ապա մյուս Պայմանավորվող կողմի ստացող մարմինները պետք է դրա մասին անմիջապես տեղեկացվեն: Այդ դեպքում ստացող կողմը պարտավոր է ուղղել կամ ոչնչացնել այդ տվյալները,
6) մի Պայմանավորվող կողմի տրամադրող իրավասու մարմինները կարող են սահմանել ժամկետային սահմանափակում մյուս Պայմանավորվող կողմի տեղեկություններ պարունակող ֆայլերից տվյալները հանելու համար: