Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Ստորագրում, վավերացում, ընդունում, հաստատում և միացում

1. Սույն Կոնվենցիան, որը ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, բաց է մասնակցության համար բոլոր պետությունների և ինքնիշխան պետություններից բաղկացած տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների համար, որոնք իրավասու են սույն Կոնվենցիայում նախատեսված հարցերին վերաբերող միջազգային համաձայնագրերի բանակցություններ վարելու, կնքելու և կիրառելու առնչությամբ:

2. 1-ին կետում հիշատակված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները, իրենց իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ, իրենց անունից կարող են տվյալ Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր հանդիսացող անդամ պետությունների համար սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներ իրականացնել և պարտավորություններ կատարել: Այդպիսի դեպքերում նման կազմակերպությունների անդամ պետությունները չեն կարող ինքնուրույն իրականացնել այդ իրավունքները, ներառյալ` քվեարկության իրավունքը:

3. Պետությունները և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային վերոհիշյալ կազմակերպությունները կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ`

ա) ստորագրումից հետո` վավերագրի ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու միջոցով, կամ

բ) միացման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու միջոցով:

4. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար բոլոր պետությունների և 1-ին կետում հիշատակված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Ժնևում 1983 թվականի ապրիլի 1-ից մինչև 1984 թվականի մարտի 31-ը ներառյալ:

5. 1983 թվականի ապրիլի 1-ից Կոնվենցիան բաց է նաև միանալու համար:

6. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։