Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ պետությունների կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միացման մասին իրենց փաստաթղթերը ի պահ տալու օրվանից երեք ամիս հետո:

2. Այն բանից հետո, երբ հինգ պետությունների կողմից ի պահ կհանձնվեն վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը, սույն Կոնվենցիան մյուս բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

3. Սույն Կոնվենցիայի ցանկացած ուղղման ուժի մեջ մտնելուց հետո վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին ի պահ տրված ցանկացած փաստաթուղթ վերաբերում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին:

4. 22-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգին համապատասխան, որևէ ուղղման ընդունումից հետո ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ, մինչև դրա ուժի մեջ մտնելը, համարվում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին վերաբերող այդ ուղղման ուժի մեջ մտնելու օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։