Հոդված 7
Հոդված 7
Համագործակցություն հարևան երկրների միջև
Ընդհանուր ցամաքային սահմանի հատման բոլոր դեպքերում շահագրգիռ Պայմանավորվող կողմերը, երբ դա հնարավոր է, ձեռնարկում են բեռների փոխադրման դյուրացման համար համապատասխան միջոցներ, մասնավորապես`
ա) նրանք գործադրում են բոլոր ջանքերը բեռների և փաստաթղթերի համատեղ հսկողության կազմակերպման համար` համատեղ օգտագործվող սարքավորման տեղադրման միջոցով,
բ) նրանք գործադրում են բոլոր ջանքերը այն բանի ապահովման համար, որպեսզի համանման լինեն.
սահմանային պահակակետերի, այդ պահակակետերում իրենց գործունեությունը իրականացնող հսկողության ծառայության աշխատաժամերը,
բեռների տեսակները, տրանսպորտային միջոցները և միջազգային տարանցման համակարգերը, որոնք կարող են ընդունվել կամ օգտագործվել այդ երկրներում: