Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Սույն Կոնվենցիայում ուղղումներ կատարելու ընթացակարգը

1. Սույն Կոնվենցիայում ուղղումները, ներառյալ դրանց կից հավելվածները, կարող են ներկայացվել ցանկացած Պայմանավորվող կողմի առաջարկությամբ` սույն հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան:

2. Սույն Կոնվենցիայում առաջարկված ցանկացած ուղղում քննարկվում է բոլոր Պայմանավորվող կողմերից բաղկացած Վարչական կոմիտեի կողմից` 7-րդ հավելվածում շարադրված ընթացակարգի կանոններին համապատասխան: Ցանկացած նման ուղղում, որը քննարկվել կամ մշակվել է Վարչական կոմիտեի նիստի ընթացքում և ստացել է նրա հավանությունը, ընդունման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Պայմանավորվող կողմերին:

3. Նախկին կետին համապատասխան ուղարկված ցանկացած առաջարկված ուղղում բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում նախատեսվող ուղղման մասին հայտնելու տարեթվից հետո տասներկուամսյա ժամանակաշրջանի ավարտից հետո երեք ամիս հետո, եթե այդ ժամկետի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմ հանդիսացող որևէ պետությունից կամ սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պայմաններին համապատասխան գործող տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունից չի ստացել առաջարկված ուղղման դեմ որևէ առարկություն:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան ներկայացված ուղղման դեմ առարկության դեպքում, ուղղումը ընդունված չի համարվում և դրա հետ կապված որևէ միջոց չի ձեռնարկվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։