Հոդված 24
Հոդված 24
Վերանայման համաժողով
Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի հետո ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով խնդրել համաժողով հրավիրել սույն Կոնվենցիայի վերանայման նպատակով, նշելով այդ համաժողովի քննարկմանը ներկայացվող առաջարկությունները: Այդ դեպքում.
ա) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է դրանց մասին բոլոր Պայմանավորվող կողմերին և առաջարկում նրանց եռամսյա ժամկետում նախնական առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել իրենց դիտողությունները, ինչպես նաև այլ առաջարկություններ, որոնց քննարկումը համաժողովում նրանց համար ցանկալի է,
բ) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հայտնում է բոլոր Պայմանավորվող կողմերին ցանկացած արած առաջարկությունների տեքստը և վերանայման համաժողով է հրավիրում, եթե ծանուցումից հետո վեց ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը ծանուցում է նրան նման համաժողով հրավիրելու իր համաձայնության մասին,
գ) սակայն եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ վերանայման մասին առաջարկությունը կարելի է դիտել որպես 22-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ուղղում մտցնելու մասին առաջարկություն, ապա առաջարկություն կատարած Պայմանավորվող կողմի համաձայնությամբ, նա կարող է վերանայման ընթացակարգի փոխարեն ձեռնամուխ լինել 22-րդ հոդվածում նախատեսված ուղղումներ մտցնելու ընթացակարգին: