Անցնել բովանդակությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԲԵՌՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Կոնվենցիային համապատասխան`

ա) «մաքսատուն» նշանակում է պետական ծառայություն, որը պատասխանատվություն է կրում մաքսային օրենսդրության կատարման ապահովման և ներմուծման ու արտահանման տուրքերի և հարկերի հավաքման, ինչպես նաև բեռների ներմուծմանը, տարանցմանը և արտահանմանը վերաբերող այլ օրենքների և կանոնների կիրառման համար,

բ) «մաքսային հսկողություն» նշանակում է օրենքների և կանոնների կատարման ապահովման նպատակներով կիրառվող միջոցներ, որոնց պահպանման համար պատասխանատվություն են կրում մաքսատները,

գ) «բժշկասանիտարական հսկողություն» նշանակում է մարդկանց կյանքի և առողջության պահպանության նպատակներով իրականացվող հսկողություն, բացառությամբ անասնաբուժական հսկողության,

դ) «անասնաբուժական հսկողություն» նշանակում է մարդկանց և կենդանիների կյանքի և առողջության պաշտպանության նպատակով կենդանիների և կենդանական ծագման ապրանքների նկատմամբ իրականացվող սանիտարական, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների հարուցիչներ հանդիսացող առարկաների կամ բեռների նկատմամբ հսկողություն,

ե) «ֆիտոսանիտարական հսկողություն» նշանակում է պետական սահմաններով բույսերի և բուսական ծագման ապրանքների վնասատուների տարածման և փոխադրման կանխարգելմանն ուղղված հսկողություն,

զ) «հսկողություն տեխնիկական չափանիշների համապատասխանության» նշանակում է հսկողություն համապատասխան օրենքներով և կանոններով սահմանված միջազգային կամ ազգային չափանիշների նվազագույն պահանջներին բեռների համապատասխանության ապահովման նկատմամբ,

է) «որակի հսկողություն» նշանակում է վերոհիշյալներից տարբերվող ցանկացած այլ հսկողություն, որն իրականացվում է համապատասխան օրենքներով և կանոններով սահմանված որակի միջազգային կամ ազգային նվազագույն ցուցանիշներին բեռների համապատասխանության ապահովման նպատակով,

թ) «հսկողության ծառայություն» նշանակում է ցանկացած ծառայություն, որի վրա դրված է հսկողության վերոհիշյալ բոլոր կամ որոշ տեսակների իրականացման պարտականությունը կամ հսկողության ցանկացած այլ տեսակները, որոնց պարբերաբար ենթարկվում են ներմուծման, արտահանման կամ տարանցման բեռները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։