Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Տարանցիկ բեռներ

1. Պայմանավորվող կողմերը, ըստ հնարավորության, համաձայնում են կիրառել տարանցիկ բեռների նկատմամբ պարզ և արագացված ռեժիմ, հատկապես միջազգային մաքսային տարանցման համակարգին համապատասխան փոխադրվող բեռների նկատմամբ` նախատեսելով դրանց հսկողության իրականացումը միայն այն դեպքերում, երբ դա արդարացված է ստեղծված հանգամանքներով կամ ռիսկերով: Բացի այդ, նրանք նկատի են ունենում դեպի ծով ելք չունեցող երկրների դրությունը: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը ավելացնելու ժամանակի տևողությունը, որի ընթացքում կարող է կատարվել միջազգային մաքսային տարանցման որևէ համակարգին համապատասխան փոխադրվող բեռների մաքսային տուրքի վճարման համար հանձնում և այդ բնագավառում գոյություն ունեցող մաքսատների իրավասության ընդլայնում:

2. Նրանք գործադրում են բոլոր ջանքերը բավարար անվտանգություն ապահովող բեռնարկղերում կամ այլ փաթեթավորման միջոցներում տեղափոխվող բեռների տարանցումը առավելագույնս դյուրացնելու համար:

Գլուխ 4

Այլ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։