Հոդված 11
Հոդված 11
Հասարակական կարգ
1. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի խոչընդոտում հասարակական կարգի նկատառումներով ներմուծման, արտահանման կամ տարանցման նկատմամբ արգելքներ կամ սահմանափակումներ մտցնելուն, և, մասնավորապես, հասարակական անվտանգության, բարոյականության և առողջապահության կամ շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության կամ արդյունաբերական, առևտրային և մտավոր սեփականության պահպանության նպատակներով:
2. Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերը ձգտում են վերոհիշյալ՝ 1-ին կետում հիշատակված միջոցների կիրառման հետ կապված հսկողության տեսակների նկատմամբ, երբ դա հնարավոր է առանց վնասելու հսկողության նման տեսակների արդյունավետությանը, կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները, մասնավորապես, 6-ից 9-րդ հոդվածների դրույթները: