Հոդված 20
Հոդված 20
Վեճերի լուծում
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ ըստ հնարավորության լուծվում է նրանց միջև բանակցությունների կամ կարգավորման այլ միջոցներով:
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված միջոցներով, կողմերից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժային դատարան, որը կազմվում է հետևյալ կերպ. վեճի յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկ իրավարար, իսկ այդ իրավարարները նշանակում են երրորդին, որը դառնում է դատարանի նախագահը: Եթե խնդրանքը ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում կողմերից որևէ մեկը իրավարար չի նշանակել կամ իրավարարները չեն կարողացել ընտրել նախագահ, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` իրավարար կամ արբիտրաժային դատարանի նախագահ նշանակելու խնդրանքով:
3. 2-րդ կետի դրույթներին համապատասխան նշանակված արբիտրաժային դատարանի որոշումը վերջնական է և պարտադիր ուժ ունի վեճի կողմերի համար:
4. Արբիտրաժային դատարանը սահմանում է ընթացակարգի իր կանոնները:
5. Արբիտրաժային դատարանը իր որոշումները ընդունում է ձայների մեծամասնությամբ` վեճի կողմերի միջև գոյություն ունեցող պայմանագրերի և ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա:
6. Արբիտրաժային որոշման մեկնաբանման և կատարման վերաբերյալ վեճի կողմերի միջև ծագած ցանկացած տարաձայնություն կողմերից յուրաքանչյուրը կարող է փոխանցել այդ որոշումն ընդունած արբիտրաժային դատարանի քննարկմանը:
7. Վեճի յուրաքանչյուր կողմ կրում է իր կողմից նշանակված իրավարարի և արբիտրաժային դատաքննությանը կից իր ներկայացուցիչների ծառայությունների օգտագործման հետ կապված ծախսերը: Նախագահի և այլ ծառայությունների օգտագործման հետ կապված ծախսերը վեճի կողմերը կրում են հավասար չափով: