Հոդված 5
Հոդված 5
Ծառայությունների տնօրինմանը տրամադրվող միջոցները
Հսկողության ծառայությունների պատշաճ գործունեության ապահովման համար, Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն, որպեսզի տվյալ ծառայությունները հնարավորության դեպքում և ազգային օրենսդրության շրջանակներում իրենց տրամադրության տակ ունենան.
ա) բավարար քանակով որակյալ անձնակազմ, հաշվի առնելով փոխադրումների պահանջարկը,
բ) սարքավորումներ և սարքեր, որոնք անհրաժեշտ են ստուգում անցկացնելու համար, հաշվի առնելով հսկողության ենթակա տրանսպորտի և բեռների տեսակը և փոխադրումների պահանջարկը,
գ) պաշտոնական հրահանգներ պաշտոնատար անձանց համար` նրանց միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին, ինչպես նաև ազգային գործող կարգադրություններին գործելու նպատակով: