Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-08-01-ից մինչև 2001-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

1. Սոցիալական վճարները պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Սոցիալական վճարումներ են կատարում`

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը).

դ) գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք.

ե) գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք:

5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարումներ չեն կատարում:

(3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։