Գլուխ III · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 7. Ավել վճարված սոցիալական վճարները ապահովադրին վերադարձնելու կարգը
Հոդված 7. Ավել վճարված սոցիալական վճարները ապահովադրին վերադարձնելու կարգը
(վերնագիրը խմբ.14.12.98 ՀՕ-266)
Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ` առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին` դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում, որից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար լիազորված մարմինը վճարում է տույժ` վերադարձման ենթակա գումարի 0,2 տոկոսի չափով:
(7-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266)