Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները
Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները
1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները.
բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.
գ) անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց տարեկան եկամուտները` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ` սոցիալական ապահովագրության վճարների) կատարելուց հետո.
դ) գյուղացիական տնտեսությունների սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամուտը:
2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74)