Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենքի 14-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող՝ բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների տրանսպորտային փոխադրումների մասով տրանսպորտային ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, եթե ծառայություն մատուցող անձի կողմից փոխադրման ծառայությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:».

2) չորրորդ պարբերության «այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են նշված ծառայությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը» բառերը փոխարինել «ծառայություն ստացող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները ստացվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացվելու դեպքում` նրա բնակության վայրը» բառերով.

3) նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։