Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 18-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Տնտեսավարող սուբյեկտի գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված` հարկային հաշիվը կարող է դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ ապրանքները պետք է մատակարարվեն կամ ծառայությունները պետք է մատուցվեն հարկային հաշվում նշված համապատասխան օրը:

Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից հարկային հաշվի դուրսգրումը սույն մասով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը:

Սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն նոր հարկային հաշիվները դուրս են գրվում նախկինում դուրս գրված հարկային հաշիվները անվավեր ճանաչելու օրը:».

2) երրորդ պարբերությունից հանել «կամ պետական կառավարչական հիմնարկներին» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս հանձնակատարի կամ գործակալի կողմից համապատասխանաբար հանձնարարողի կամ պրինցիպալի անունից կարող են դուրս գրվել հարկային հաշիվներ, եթե հանձնակատարին կամ գործակալին տրվել է հարկային հաշիվներ դուրս գրելու լիազորագիր: Հանձնակատարի կամ գործակալի կողմից դուրս գրվող՝ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքին վերաբերող հարկային հաշիվներում, բացի դուրս գրողի տվյալներից, լրացվում են հանձնարարողին կամ պրինցիպալին վերաբերող այն տվյալները, որոնք պարտադիր են մատակարարի համար հարկային հաշիվների լրացման դեպքերում: Այդ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հանձնարարողի կամ պրինցիպալի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումն օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից իրականացվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով, համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության կամ համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում համապատասխանաբար հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով հարկային հաշիվներ դուրս են գրվում առնվազն 3 օրինակից, որի մեկ օրինակը պարտադիր տրամադրվում է այն անձին, ում անունով այդ հաշիվները դուրս են գրվել: Հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով դուրս գրված հարկային հաշիվները սույն օրենքի դրույթների կիրառման առումով համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։