Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 34.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված տուգանքի կիրառման համար 2013 թվականի հունվարի 1-ից հետո արձանագրված խախտումը դիտվում է որպես առաջին խախտում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման նվազագույն ժամկետը 2013 թվականի համար համարվում է երեք տարին, իսկ 2014 թվականի համար՝ չորս տարին:

Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը և սույն օրենքով սահմանված համատեղ գործունեությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված և շահագործման հանձնված գույքի մասով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-240-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։