Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 20-րդ հոդվածի վեցերորդ պարբերության «հաշվետու ժամանակաշրջանի» և «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «եռամսյակի» և «եռամսյակի ընթացքում» բառերով, իսկ պարբերությունն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Տեղեկանք ներկայացնում են նաև անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք, եթե նրանց կողմից տվյալ եռամսյակում իրականացվել է ապրանքի մատակարարում համարվող գործարք և այդ գործարքին վերաբերող ձեռքբերումների մասով կատարվում է հաշվանցում և (կամ) դուրս է գրվել հարկային հաշիվ:»: