Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Օրենքի 26-րդ հոդվածի`

1) 2-րդ կետում՝

ա. առաջին պարբերությունը «ազատված» բառից հետո լրացնել «, այդ թվում` արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով կամ շրջանառության հարկով հարկվող» բառերով,

բ. երկրորդ պարբերության «հաստատագրված վճարումներ կատարողների» բառերը փոխարինել «հարկեր կամ վճարներ վճարողների» բառերով,

գ. երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն մասին համապատասխան վերաձևակերպումներ չեն կատարվում այն դեպքերում, երբ գործարքներն իրականացվում են այն անձի կողմից, որը դադարել է համարվել ԱԱՀ վճարող:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն մասի կիրառման նպատակով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ գույքի հաշվեկշռային արժեքը կամ ամորտիզացիայի գումարը որոշվում է ելնելով`

ա) տվյալ հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող տարվա հունվարի 1-ի դրությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի հաշվեկշռային արժեքից կամ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի ընդհանուր ամորտիզացիայի տարեկան գումարից` դրանց նկատմամբ կիրառելով շահագործման ժամկետ ունեցող գույքի սկզբնական արժեքների հանրագումարում շահագործման ժամկետ ունեցող տվյալ գույքի սկզբնական արժեքի տեսակարար կշռից, և

բ) ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող ամիսների թվի և մեկ տասներկուերորդի արտադրյալից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով`

«7) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության իրականացման համար համատեղ գործունեության մասնակցի կողմից կատարվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են՝ վերաձևակերպվում և նվազեցում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։