Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում՝ սեփականաշնորհման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի և փայի նկատմամբ սեփականության իրավունքի` այլ անձի փոխանցումը» բառերով.
2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով`
«9.1) պետության կամ համայնքի կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը.».
4) 10-րդ կետը «օտարումը պետությանը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի հողամասը որպես համայնքային սեփականություն` համայնքին, կամ որպես պետական սեփականություն` պետությանը փոխանցելու գործարքները.» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով`
«10.1) հողամասի, այլ անշարժ գույքի փոխանակության գործարքները, երբ գործարքի կողմ է հանդիսանում պետությունը և (կամ) համայնքը:»: