Հոդված 12. Պայմանագրային հարաբերությունները սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո
Հոդված 12. Պայմանագրային հարաբերությունները սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո
1. Եթե Ժնևի Կոնվենցիաների Կողմերը հանդիսանում են նաև սույն Արձանագրության Կողմեր, ապա Կոնվենցիաները կիրառվում են սույն Արձանագրությամբ դրանցում կատարված լրացումներով:
2. Եթե ընդհարման մեջ գտնվող Կողմերից մեկը պարտավորված չէ սույն Արձանագրությամբ, ապա վերջինս պարտադիր է Արձանագրության մասնակից հանդիսացող ընդհարման Կողմերի փոխհարաբերություններում: Բացի դրանից` սույն Արձանագրությունը նրանց համար պարտադիր է այն Կողմերից յուրաքանչյուրի նկատմամբ, որը պարտավորված չէ դրանով, սակայն ճանաչում և կիրառում է դրա դրույթները: