Հոդված 7. Տեղեկատվության տարածումը
Հոդված 7. Տեղեկատվության տարածումը
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են հնարավորինս լայնորեն տարածել սույն Արձանագրությունն իրենց երկրներում ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը ներառել ռազմական պատրաստության ծրագրերում և խրախուսել դրա ուսումնասիրումը քաղաքացիական բնակչության կողմից, որպեսզի այդ փաստաթուղթը հայտնի դառնա զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը: