Հոդված 2. Տարբերակիչ խորհրդանշանները
Հոդված 2. Տարբերակիչ խորհրդանշանները
1. Սույն Արձանագրությունը լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանը ճանաչում է Ժնևի Կոնվենցիաների տարբերակիչ խորհրդանշանները լրացնող և միևնույն նպատակներով կիրառելի: Տարբերակիչ խորհրդանշաններն օգտվում են միևնույն կարգավիճակից:
2. Այդ լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանը` կազմված ճերմակ ֆոնի վրա պատկերված և իր գագաթի վրա կանգնած կարմիր շրջանակով քառակուսուց, համապատասխանում է սույն Արձանագրության Հավելվածում տեղադրված պատկերին: Սույն Արձանագրության մեջ այդ տարբերակիչ խորհրդանշանը կոչվում է «Երրորդ արձանագրության խորհրդանշան»:
3. Երրորդ արձանագրության խորհրդանշանի օգտագործման պայմանները և դրա նկատմամբ հարգալից վերաբերմունքը նույնական են Ժնևի Կոնվենցիաներով և, համապատասխան դեպքերում, 1977 թ. Լրացուցիչ արձանագրություններով սահմանված տարբերակիչ խորհրդանշանների նկատմամբ կիրառելի պայմաններին:
4. Բարձր պայմանավորվող կողմերի զինված ուժերի բժշկական և կրոնական ծառայությունները, առանց վնաս հասցնելու այն խորհրդանշաններին, որոնք իրենք օգտագործում են ներկա պահին, կարող են ժամանակավորապես օգտագործել սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված տարբերակիչ խորհրդանշաններից ցանկացածը, եթե դա կարող է ուժեղացնել իրենց պաշտպանությունը: