Հոդված 6. Խորհրդանշանների անօրինական օգտագործման կանխարգելումը և պատժումը
Հոդված 6. Խորհրդանշանների անօրինական օգտագործման կանխարգելումը և պատժումը
1. Ժնևի Կոնվենցիաների և, համապատասխան դեպքերում, 1977 թ. Լրացուցիչ արձանագրությունների այն դրույթները, որոնք վերաբերում են տարբերակիչ խորհրդանշանների անօրինական օգտագործման կանխարգելմանը և պատժին, հավասարապես կիրառվում են Երրորդ արձանագրության խորհրդանշանի նկատմամբ: Մասնավորապես, Բարձր պայմանավորվող կողմերը ձեռնարկում են միջոցներ, որոնք անհրաժեշտ են 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված տարբերակիչ խորհրդանշանների և դրանց անվանումների` ցանկացած ժամանակ ցանկացած անօրինական օգտագործումը կանխարգելելու և պատժելու համար, ներառյալ` ոչ պատշաճ օգտագործումը և դրանց նմանակումը հանդիսացող ցանկացած նշանի և անվանման օգտագործումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից անկախ` Բարձր պայմանավորվող կողմերը կարող են թույլատրել նրանց, ովքեր նախկինում օգտագործել են Երրորդ արձանագրության խորհրդանշանը կամ դրա նմանակումը հանդիսացող ցանկացած այլ նշան, շարունակել օգտագործել այդ խորհրդանշանը` պայմանով, որ զինված ընդհարման ժամանակ այդ խորհրդանշանի օգտագործումը տպավորություն չի ստեղծի, թե այն տրամադրում է Ժնևի Կոնվենցիաներով և, համապատասխան դեպքերում, 1977 թ. Լրացուցիչ արձանագրություններով նախատեսված պաշտպանություն, և պայմանով, որ նման օգտագործման իրավունքը ձեռք է բերվել մինչև սույն Արձանագրության ընդունումը: