Հոդված 13. Փոփոխություններ և լրացումներ
Հոդված 13. Փոփոխություններ և լրացումներ
1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել սույն Արձանագրության փոփոխություններ և լրացումներ: Առաջարկված ցանկացած փոփոխության և լրացման տեքստ ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի հետ խորհրդակցելուց հետո որոշում է, թե անհրաժե՞շտ է արդյոք խորհրդաժողով հրավիրել առաջարկված փոփոխությունը և լրացումը քննարկելու համար:
2. Ավանդապահն այդ խորհրդաժողովին հրավիրում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև Ժնևի Կոնվենցիաների մասնակիցներին՝ անկախ նրանից` ստորագրել են նրանք սույն Արձանագրությունը, թե ոչ: